Բաժիններ՝

«Վենգերը մոռացել է, ինչպես եմ ես նրան հաղթել, բայց ես հիշում եմ». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալի» հետ կայանալիք խաղից առաջ մեկնաբանել է լոնդոնցիների մարզիչ Արսեն Վենգերի խոսքերը, ով հայտարարել է, որ իտալացին երբեք չի հաղթել իրեն:

«Վերջին անգամ, երբ մենք հանդիպել ենք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում (2004թ.), ես «Չելսիի» հետ հաղթել եմ նրան 2:1 հաշվով: Նա մոռացել է, բայց ես հիշում եմ:

Ես նրան կասեմ այդ մասին կիրակի: Ես հիշում եմ այն, ինչ ցանկանում եմ հիշել»,- հայտարարել է Ռանիերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս