Ճարպերն այրող կոկտեյլ կիվիից

Takprosto կայքը ներկայացնում է հրաշալի մի ըմպելիք, որն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նիհարելն ու ավելորդ ճարպերից ազատվելը բոլոր կանանց, ինչպես նաև որոշ տղամարդկանց համար երազանք է:

Կոկտեյլը, որի մասին կխոսենք, ոչ միայն օգնում է այս հարցում, այլև՝ սնուցում է օրգանիզմը մի շարք վիտամիններով: Վիտամինները հատկապես կարևոր են այս ցուրտ եղանակին:

Այս կոկտեյլի բոլոր բաղադրիչները հասանելի են և սննդարար: Պարզապես մեկ անգամ փորձեք այս կոկտեյլն ու այլևս երբեք չեք հրաժարվի դրանից:

Այն իսկապես գտածո է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կարճ ժամանակում ազատվել ավելորդ կիլոգրամներից և համառ ճարպերից:

Բաղադրություն

  • 2 փոքր կիվի
  • 2 կտոր կիտրոն
  • 7-10 մաղադանոսի տերև
  • Անանուխի 6 տերև
  • 100մլ ջուր
  • 1թ/գ մեղր (ըստ ցանկության)

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ, լավ հարեք ու խմեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս