Սա այն ոսկորն է, որ բոլորի կոկորդին կմնա, ուզում եմ բոլորին զգուշացնել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ես դիմել եմ ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոչ մի արձագանք չեմ ստացել, հիմա ես դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին: Խնդրում եմ, որ այս խայտառակ հարցը քննարկեք ԱԺ-ում և հանրությանը պատասխան տվեք: Սա հանրային գործ է, սա իմ գործը չի, սա 10 հազար բանվորի աշխատանքի գործ է: Սրանով 10 հազար բանվոր զրկվել է աշխատավարձից, 10 հազար բանվոր այսօր Հայաստանը լքում են միայն սրա պատճառով».- նշում է Փայակ Հայրապետյանը: Օֆշորային սկանդալի «հերոսների» թիվն ավելանում է ևս մեկով, գործարար Փայլակ Հայրապետյանն այժմ արդեն համոզված է, որ խաբեության գլխավոր «մեղավորը» «Ամերիա» բանկն է: Փայլակ Հայրապետյանը նշում է, որ եթե ղեկավարությունը քայլեր չձեռնարկի, ապա նա դատի է տալու բանկին, կհասնի նույնիսկ Եվրադատարան:
«Առաջին փաստաթուղթը բիզնես ծրագիր է, որը կազմել է «Ամերիա» բանկը: Բիզնես ծրագրում ներառված է այն անձնավորությունը, որին ներկայացրել է ՀՀ արդյունաբերության նախարարությունը, նախարար Երիցյանը, ըստ իրենց՝ ունեցել է 810 հազար հա հողամաս, որը կոչվում է հանքարդյունաբերության տարածք, որի մեջ կա 10 հազար տոննա ոսկի, 9 միլիոն 600 հազար կարատ ադամանդ 10 մ խորության վրա: Ես այդ ամեն ինչն իմանալով հանդերձ՝ միևնույն ժամանակ նախարարությանը վստահելով, ես իմ ամբողջ ունեցվածքը ներդրեցի, որպեսզի Հայաստանում աշխատատեղեր ստեղծվի ՝ 10 հազար աշխատատեղ:
Այս ամենի համար իրենք 12 միլիոն դոլար պետք է ստանային, որպեսզի գնեին 2 լվացող մեքենա, մեկն ադամանդի համար, մյուսը՝ ոսկու համար, որը կարժենար 4 միլիոն դոլար, և 5 միլիոն դոլարի պետք է Ճապոնիայից ներկրեին տեխնիկա: Այս բիզնես ծրագրի համար 6 հազար դոլար վերցրել է «Ամերիա» բանկը Աշոտ Սուքիասյանից».- պատմում է Փայլակ Հայրապետյանը՝ միաժամանակ ցույց տալով փաստաթղթերը: Դրանցից մեկում արձանագրված են գումարների փոխանցումները, որոնք օգտագործվել են ոչ թե սարքեր, տեխնիկա գնելու համար, այլ ուղղակի փոխանցվել են այլ հաշվեհամարներ. «Պայմանագրում նախատեսված է՝ առաջին գումարը տրամադրելուց հետո երկրորդ գումարը ստանալու համար պետք է ներկայացվեր առաջին գումար ստացածի փաստաթղթերը, թե ինչի համար է օգտագործել, որը բանկը չի արել:
Այս գումարներն ուղարկվել է օֆշորային գոտի այս երեք մարդկանց հաշվի վրա: Դրանից հետո գումարները 3 միլիոն 300 հազար դոլար վերադարձել է Հայաստան: Ես դիմել եմ բանկ, թե գումարները որտե՞ղ եք ծախսել, ինձ գրել են, որ օգտագործել են բիզնես ծրագրեր իրականացնելու համար: Գումարներ կանխիկացվել է Հայաստանում, 5 րոպեում 500 հազար գումար է կանխիկացվել Աշոտի կողմից, բանկը տվել է Աշոտին:
Մնացած գումարները՝ հայտնի չի, ոսկի են առել, ոնց ուզել, ծախսել են: Բանկն իրենց հետ միասին, ամենամեծ հանցագործն է, իր ղեկավարների հետ միասին»: Փայլակ Հայրապետյանը հիշում է նաև, որ ժամանակին Աշոտ Սուքիասյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը միասին ուղևորություն են ունեցել դեպի Կիպրոս, Աշոտ Սուքիասյանն այդ ժամանակ բացատրել էր, թե արքեպիսկոպոսը «հոգևոր» գործեր ուներ այնտեղ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: