Ադրբեջանում պապը սպանել է 16-ամյա թոռանը և կտրել նրա սեռական օրգանը
Ադրբեջանում պապը սպանել է 16-ամյա թոռանը և կտրել նրա սեռական օրգանը: Սպանության մեջ կասկածվող Ռաֆիգ Բայրամովն արդեն ձերբակալած է և նա խոստովանել է հանցանքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իր խոստովանության ժամանակ Ռ. Բայրամովը նշել է, որ սպանել է թոռանը` Թուրալ Բայրամովին, ով ոտնձգություն էր կատարել քրոջ նկատմամբ: Իրականացված դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ կտրված է եղել Թ. Բայրամովի ականջը, քիթը, շուրթերը և սեռական օրգանը: Նախաքննությունը շարունակվում է: