Բաժիններ՝

«Արման Թաթոյանի երիտասարդ լինելը չի խանգարի օմբուդսմենի պաշտոնում». Գագիկ Մինասյան

Ինչպես հայտնի է, արդեն Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածու կա՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ-ի կողմից առաջադրված Մակար Եղիազարյանը և ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

168.am-ն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ նրանցից ո՞րն է հաղթող ամենահավանական թեկնածուն: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց՝ միայն քննարկումները ցույց կտան: Մեր այն հարցին, թե՝ ի՞նչ կարող եք ասել ձեր առաջադրած թեկնածուի՝ Արման Թաթոյանի մասին, Գ. Մինասյանը դժվարացավ որևէ բան ասել, քանի որ, նրա խոսքով՝ ինքը ՀՀԿ խմբակցության քննարկմանն ընդամենը 10 րոպե է մասնակցել, որովհետև հանձնաժողովի նիստի էր:

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ մյուս երկու թեկնածուները՝ Զարուհի Փոստանջյանը կամ Մակար Եղիազարյանը, որքանո՞վ են համապատասխան այդ պաշտոնին: Ի պատասխան՝ Գ. Մինասյանն ասաց. «Կդժվարանամ ասել, որովհետև այդ հարցերի մասին, կարծում եմ, հստակ  կարելի է ասել, երբ այդ հարցը քննարկվի»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե Արման Թաթոյանի այդքան երիտասարդ լինելը կասկած չի՞ հարուցում, որ դա կարող է խոչընդոտել նրա աշխատանքներին, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Ինձ մոտ այդ կասկածը չկա, բայց ավելի հստակ այդ հարցերի պատասխանները քննարկումների ժամանակ կտրվեն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս