Վրաստանում խոզի գրիպի զոհերի թիվը հասել է 7-ի
Վրաստանում նախօրեին խոզի գրիպից տղամարդ է մահացել: Ինչպես հայտնել է Վրաստանի Հասարակական առողջության ու վերահսկողության ազգային կենտրոնը, դեպքը տեղի է ունեցել գիշերը Թբիլիսիում: Մահացության պատճառը եղել է գրիպի ուշացած բուժումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ազգային կենտրոնի տեղեկություններով՝ 2015-2016թթ. գրիպի սեզոնի ժամանակ լաբորատոր կերպով հաստատվել է խոզի գրիպի վարակման 186 դեպք, որից 7-ը ավարտվել է մահվամբ:
Կենտրոնի տվյալով՝ ներկայում գրանցվել է 100 հազար մարդու հաշվարկով գրիպով վարակվելու 350 դեպք, ինչը համաճարակի վտանգի պատճառ չի հանդիսանում: