«Լրագրողներն ինձ 3 անգամ հեռացրել են աշխատանքից, բայց 4-րդ անգամ դա կարող է համապատասխանել իրականությանը». Լուի Վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ նա ցանկացել է հրաժարական տալ` «Սաութհեմփթոնից» կրած պարտությունից հետո (0:1):
«Ես չեմ կարծում, որ պետք է խոսեմ այդ մասին: Դուք` լրագրողներդ, ինքներդ եք պատմություններ հորինում: Հետո ես ստիպված եմ պատասխանել դրանց: Բայց ես չեմ պատրաստվում դա անել: Սարսափելի տհաճ է, բայց Դուք կարող եք շարունակել գրել:
Լրագրողներն ինձ 3 անգամ հեռացրել են աշխատանքից, բայց ես դեռ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն եմ: Եվ ես պարտավոր եմ մասնակցել մամուլի ասուլիսներին: Շատ մարդիկ հարցեր են տալիս անհարգալից ձևով, իսկ ես միշտ ազնիվ եմ:
Երբ պարտվում ես, իրավիճակն ավելի վատն է դառնում: Ես այլևս չեմ կարող պարտվել, քանի որ ինձ 4-րդ անգամ կհեռացնեն աշխատանքից: Եվ այս անգամ հեռացումը կարող է համապատասխանել իրականությանը»,- ասել է հոլանդացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը