Բաժիններ՝

Դեմքի դիմակ՝ Եկատերինա II

Բոլոր կանանց երազանքն է երիտասարդ, առանց կնճիռների և գեղեցիկ մաշկ ունենալը: Ժամանակի ընթացքում դեմքի փայլը խամրում է, հայտնվում են կնճիռներ, ավելորդ գոյացություններ, որոնք մի քանի տարով մեծացնում են կնոջ տարիքը:

Sovremennayalady կայքը ներկայացնում է դեմքի համար հրաշալի դիմակ, որը, ըստ աղբյուրի, օգտագործել է Եկատերինա II թագուհին:

Դիմակը չափազանց հեշտ է պատրաստվում և, բացի այդ, չափազանց օգտակար է:

Բաղադրություն

  • 1 մաքրած խնձոր՝ քերիչով անցկացրած
  • 2 ճ/գ դդմի խյուս
  • 1 ճ/գ մեղր
  • 1 թ/գ կիտրոնի հյութ
  • 1 ճ/գ ձիթապտղի յուղ

Ամբողջը լավ խառնեք, քսեք դեմքին և պարանոցին, թողեք մնա 30 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս