Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի. մեկը հրազենային, մեկը` դանակահարված վնասվածքներով. shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, մեկը հրազենային, իսկ մեկը` սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով:
Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Մանրամասներն` այստեղ