Արդարադատության փոխնախարարը սրտի կաթված է ստացել. hraparak.am
Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը սրտի կաթված (ինֆարկտ) է ստացել: hraparak.am-ի տեղեկություններով՝ նա երեկ տեղափոխվել է Նորքի սրտաբանական, սրտի անոթները ստենտավորել են: Նորք Մարաշ բժշկական կենտրոնից Hraparak.am-ին հայտնեցին, որ փոխնախարարը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է: Հիվանդանոցից հաստատեցին, որ Արսեն Մկրտչյանի սիրտը ստենտավորել են:
Մանրամասները՝ hraparak.am-ում