Բաժիններ՝

Վանգայի խորհուրդները հաջողության, բարօրության և փողի համար

Բուլղարուհի պայծառատես Վանգայի խորհուրդներն իմաստության ծով են և գիտելիքի աղբյուր, որոնք օգնում են գրավել հաջողություն և երջանկություն: Իր հանձնարարականները նա տալիս էր բոլորին, ովքեր դիմում էին իրեն օգնության համար:

Հասարակ գործողությունները և կենցաղային գործերը՝ կատարված գիտակցաբար և այլ մոտեցմամբ, կօգնեն կյանքը դարձնել ավելի պարզ, իսկ շրջապատող աշխարհը՝ ավելի բարի և կամեցող:

1. Եթե ցանկանում եք պաշտպանել Ձեր տունն անկոչ հյուրերից և մութ ուժերից, ապա մուտքի դռան վերևում խաչաձև կախեք կտտկենու (Бузина) ճյուղեր:

2. Եթե ցանկանում եք նոր օրը հաջող անցկացնել, ապա առավոտյան մահճակալից վեր կենալիս սկզբում հագեք աջ ոտքի ոտնամանը, հետո՝ ձախը:

3. Եթե ցանկանում եք դեպի տուն գրավել բարօրություն, փող և առողջություն, ապա նորալուսնի ժամանակ տեղափոխեք տան կահույքը: Փոփոխությունները դեպի լավը սպասեցնել չեն տա:

4. Չի կարելի սեղանի վրա թողնել մինչև վերջ չկերած հացի կտորներ. Դուք թողնում եք Ձեր ուժը և առողջությունը: Չի կարելի նաև թափել հացը, նույնիսկ, եթե այն փչացել է: Տվեք այն թռչուններին և կենդանիներին:

5. Եթե կյանքում սև գիծ է սկսվել, ապա 1 գծով աղ ցանեք տան բոլոր պատուհանագոգերի վրա: Այն իր մեջ կքաշի բոլոր անհաջողությունները: Երբ իրավիճակը կփոխվի դեպի լավը, հավաքեք աղը և թափեք փողոց:

6. Չի կարելի հայհոյել, ինչպես նաև՝ վատ բանի մասին մտածել կերակուր պատրաստելիս: Բոլոր բացասական էմոցիաները ներթափանցում են կերակուրի մեջ, և դա կարող է անհաջողության և հիվանդության պատճառ հանդիսանալ:

7. Նրանց, ովքեր ցանկանում են փող գրավել, Վանգան խորհուրդ է տալիս դրամապանակում պահել կանաչ կվարց կամ փիրուզ:

8. Եթե սենյակում, որտեղ կա հայելի, երկար ժամանակ ինչ-որ մեկը հիվանդ է եղել, մահացել է, կամ այդ սենյակում ինչ-որ տհաճ բան է տեղի ունեցել, ապա այդ հայելին պետք է մաքրել սուրբ ջրով:

9. Երբեք դանակը մի թողեք հացի մեջ. դա աղքատություն է բերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս