Եթե Շենգենյան գոտին փլուզվի, ապա եվրոն կկորցնի իր իմաստը. Յունկեր
Միասին աշխատելու ու խնդիրները լուծելու փոխարեն ԵՄ անդամ-երկրներն ուժեղացնում են հսկողությունը սահմաններին, ինչը սպառնում է Շենգենյան համաձայնագրի գոյությանն ու ԵՄ-ին ընդհանուր առմամբ: Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Առանց Շենգենի, ազատ աշխատակիցների ազատ տեղաշարժման, առանց եվրոպացի քաղաքացիների տեղաշարժման ազատության եվրոն իմաստ չունի»,- ասել է Յունկերը:
Ներկայացնելով 2016 թվականի առաջնահերթությունները՝ Յունկերը խոստացել է չհրաժարվել փախստականների վերաբաշխման պլաններից, ովքեր գտնվում են Իտալիայում ու Հունաստանում, ինչպես դա հաստատվել էր աշնանը:
Յունկերը նաև նշել է, որ ինքն ամաչում է փախստականների եվրոպական խնդրի մասին բացատրել այնպիսի երկրների ղեկավարների, ինչպիսիք են Հորդանանն ու Լիբանանը, որոնք ապաստանել են ավելի քան 2 միլիոն ներգաղթյալի: