Բաժիններ՝

Ինչո՞ւ են եկեղեցական ծեսերը երգվում, նույնիսկ Աստվածաշունչը երգելով են ընթերցում

– Ինչո՞ւ են եկեղեցական ծեսերը երգվում, նույնիսկ Աստվածաշունչը երգելով են ընթերցում:

– Ցանկացած անհատ իր զգացմունքներն արտահայտում է երգի, բանաստեղծության միջոցով, որոնք ազդում են մարդու ներաշխարհի վրա: Երեխային քնեցնելու համար մայրը «Օրորոցային» է երգում, սիրահարվածն իր սերն արտահայտում է երգի միջոցով: Իսկ մենք, որ հոգևոր աշխարհի հետ գործ ունենք և ամեն օր աղոթական կյանքով ենք ապրում, առավել ևս կարիք ունենք երգով արտահայտելու մեր սերն ու երախտագիտությունն Աստծուն: Աշխարհիկ երգն ամեն տեղ կարելի է երգել, իսկ հոգևորը` աղոթք է, հոգու խոսք: Երբ մարդը հասնում է աղոթական վիճակի, ապա նրա կատարած երգն ամենահաջողվածն է: Բազմիցս նկատել եմ, որ եկեղեցում գտնվող քրիստոնյաները հանդիսատեսի նման են իրենց պահում, այնինչ պիտի իմանան բոլոր հոգևոր երգերը և քահանաների հետ միասին երգեն:

Օրհնությամբ՝ Տ. Կորյուն քահանա Մարտիրոսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս