Բաժիններ՝

Բանանի դիմակ

Ձմռանը մաշկն առավել խնամքի և սնուցման կարիք ունի: Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում խոնավեցնող միջոց, որը հարմար է մաշկի բոլոր տիպերի համար:
Բանանով և վիտամին E-ով դիմակն իսկական փրկություն է ցրտի դեմ: Այն լավացնում է արյան շրջանառությունն ու պայքարում է մաշկի թեփոտվածության դեմ, այն նաև կանխարգելում է անժամանակ կնճիռների առաջացումը:
Դեմքի խոնավեցնող դիմակ

Բաղադրություն

• Կես բանան
• 2 թ/գ ձիթապտղի յուղ
• 8 կաթիլ վիտամին E
• 1 թ/գ կոկոսի յուղ
• Մի պտղունց սպիտակաձավար

Պատրաստման եղանակը

Բանանից պատրաստված խյուսի մեջ ավելացրեք նախօրոք ջրի գոլորշու վրա հալած ձիթապտղի ու կոկոսի յուղերը: Ավելացրեք վիտամին E: Սպիտակաձավարը կարող եք ավելացնել այն դեպքում, երբ խյուսը չափազանց պինդ ստացվի: Ամբողջը լավ խառնեք, թանզիֆը (марля) թրջեք ստացված խյուսի մեջ, քամեք և դրեք դեմքին:
Իսկ հիմա ժամանակն է, որ թանզիֆի վրայից քսեք դիմակը:
Դիմակը մաքրեք 15 րոպե անց:

Այս դիմակը պատրաստելը ձեզանից շատ ժամանակ չի պահանջի, և, որ ամենակարևորն է, այս դիմակի բոլոր բաղադրիչները բնական են:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս