Հովիկ Աբրահամյանն ասաց, թե որն է 2015 թվականի իր ամենամեծ բացթողումը

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավիրած տարեվերջին ընդունելության ժամանակ լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե արդյոք վարչապետը հետամուտ եղե՞լ և ստուգե՞լ է իր ասածների ճշմատացիությունը, թե Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո համացանցում հայտնված տեսանյութերի մի մասը կարող է մոտնաժված լինել: Ի պատասխան լրագրողի հարցին՝ վարչապետն ասաց. «Ինձ հարց են տվել՝ միգուցե մոնտաժվա՞ծ են, ասել եմ՝ միգուցե, բայց դա պետք է ստուգվի»:

Հարցին էլ, թե որոնք են եղել Կառավարության և վարչապետի անցնող տարվա ամենամեծ թերությունը և ամենամեծ ձեռքբերումը, վարչապետն այսպես պատասխանեց. «Այսօր ունենք կայուն տնտեսություն, և համերաշխ իրավիճակ: Ամենավատը, որ մենք չկարողացանք ապահովել, դա տնտեսական 4.2 տոկս աճն է: Բայց ես համոզված եմ, որ 2016 թվականը մեր երկրի տնտեսության համար լինելու է ձեռքբերումների տարի: Ես ամեն ինչ անելու եմ, որ մենք մեր առջև դրած խնդիրներին տանք լուծում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս