Հայաստանն առաջիններից էր, որ արձագանքեց «Սու 24»-ի հետ կատարվածին. Շոյգու
Ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24»-ի վրա հարձակումը որակել է որպես «գրեթե դավաճանություն»:
«Մեզ համար, իսկապես, այդ ակտը գրեթե դավաճանություն էր, ես դա այսպես կանվանեի: Այդ պատճառով մենք բացարձակապես նման գործողություններ չէինք սպասում մարդկանցից, ովքեր ողջ աշխարհին հայտարարում են ԴԱԻՇ-ի, Սիրիայի տարածքում գործող մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ հակաահաբեկչական օպերացիային իրենց մասնակցության մասին»,- հայտարարել է Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ:
Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարին աջակցության ու ցավակցական խոսքերի համար, որոնք ավելի վաղ ասվել էին Սիրիայում զոհված ռուս զինծառայողների մահվան առնչությամբ:
Նա նշել է, որ Հայաստանը գրեթե առաջիններից մեկն էր, որը արձագանքել է այդ մեծ ողբերգությանը:
Շոյգուի խոսքով՝ Ռուսաստանի ու Հայաստանի միջև 2015 թվականի ռազմական համագործակցության բոլոր պլանները իրականացել են: