Բաժիններ՝

Նիդեռլանդներում բողոքի ցույցեր են ընդդեմ փախստականների կենտրոնների

Նիդեռլանդների ոստիկանությունը ցրել է Ուտրեխտից ոչ հեռու գտնվող Գելդերմալսեն քաղաքում 1,5 հազար փախստականի տեղակայման համար նախատեսված շինարարության դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին, հայտնում է BBC-ն:

Կենտրոնի շինարարության բանակցություններն անցկացվել են քաղաքային խորհրդի կենտրոնում, սակայն դադարեցվել են ցուցարարների ակտիվության պատճառով, ովքեր ցանկացել են ներթափանցել շինություն:

Ինչպես հաղորդվում է քաղաքային ոստիկանության Twitter-յան էջում, մի քանի ակտիվիստ կալանավորվել է: Տուժածերի մասին տեղեկություններ չկան:
Կադրերից երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ երիտասարդներ կոտրում պատնեշներն ու շշեր նետում իրավապահների օգնությամբ՝ բղավելով շինարարության դեմ կարգախոսներ:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ակցիային մասնակցել է մոտ 2 հազար մարդ, քաղաքում բնակվում է 27 հազար մարդ:

Այս տարի Նիդեռլանդներ են ժամանել մի քանի տասնյակ հազար ներգաղթյալներ Սիրիայից, Իրաքից, Աֆրիկայից ու Մերձավոր արևելքի մյուս երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս