Դրական է, բայց նաև մտահոգիչ

Հայաստանում ավարտական փուլին է մոտենում հեռուստատեսության թվայնացման գործընթացը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Ըստ նրա՝ դաշտում հայտնվում է նոր դերակատար՝ բազմակի մուլտիպլեքսոր, որը սեփական ենթակռուցվածքի միջոցով ապահովում է ՀՀ տարածքում այլընտրանքային հեռուստատեսոթւյան սփռման հնարավորությունը: Օրենքով թույլատրվում է, մասնավոր հեռուստաընկերությունները կարող են շարունակել անվճար հեռարձակումը մինչև մասնավոր մուլտիպլեքսորի ձևավորումը:
‘Պատգամավոր Էդմոն Մարուքյանը դրական գնահատեց, որ փոփոխությունից հետո մարզային հեռուստաընկերությունները կկարողանան շարունակել աշխատել, քանի որ դա ապահովում է բազմակարծություն և այդ ընկերություններում աշխատում են պրոֆեսիոնալ թիմեր: Սակայն, ըստ նրա, մտահոգիչ է, որ մասնավոր մուլտիպլեքսորի համար հարյուր հազար դոլար է հարկավոր, ու կարող է մրցույթի մասնակիցներ չգտնվեն:

Տեսանյութեր

Լրահոս