Բաժիններ՝

Ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ձյան շերտում արգելափակվել են 5 ավտոմեքենաներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 02.20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Ապարան-Եղիպատրուշ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (10 ուղևոր):

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի գերեզմանատանը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ, ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի, 33 DS 457 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 22.34-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Սարավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում արգելափակվել են «ԲՄՎ» մակնիշի 15TS111 (վարորդ` Ա. Հ.), «ՎԱԶ-2106» մակնիշի 15 LL 457 (վարորդ` Ի. Վ.) և «Մերսեդես» մակնիշի 34 VN 118 պետհամարանիշերի (վարորդ` Հ. Ֆ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս