 
                        Բերման է ենթարկվել 9 քաղաքացի
 
                                    Հանրապետության հրապարակից ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել 9 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելու համար:
Նշենք, որ ՀՀ վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգքրի 182-րդ հոդվածը, որը նախատեսում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, սահմանում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        