Բաժիններ՝

Լավրովը Պուտինին զեկուցել է Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցությունների մասին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն հաղորդել է ՌԴ նախագահին իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման արդյունքների մասին, որոնք վերաբերել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռին: Այս մասին հաղորդում է kp.ru-ն:

«Արտգործնախարարը, բնականաբար, պարբերաբար զեկուցում է նախագահին իր հանդիպումների մասին: Հիմա էլ բացառություն չէ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը կայացել է Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում: Լավրովը հայտարարել էր, թե ոչ մի նոր բան չի լսել իր թուրք գործընկերոջից:

«Մենք ինչ-որ նոր բան չենք լսել: Թուրքիայի նախարարը հաստատել է այն մոտեցումները, որոնք հրապարակավ հնչեցրել են Թուրքիայի նախագահն ու վարչապետը»,- երեկ բացատրել էր Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս