Բունդեսթագը հավանության է արժանացրել Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ օպերացիան
Գերմանական Բունդեսթագն այսօր հավանության է արժանացրել բունդեսվերի մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում ու Իրաքում:
Համապատասխան որոշումը հավանության են արժանացրել իշխող կուսակցության պատգամավորները: Մանդատը, որի գործողության ժամկետը սահմանափակված է մեկ տարով, նախատեսում է ռազմական օպերացիային մինչև 1200 զինծառայողի մասնակցություն, ինչպես նաև հետախուզական Tornado ինքնաթիռների ու ուղեկցող նավերի օգտագործում, հայտնում է korrespondent.net-ը:
Ընդդիմության պատգամավորները դեմ են քվեարկել: Ձախ կուսակցությունների խմբակցության նախագահ Սառա Վագենկնեխտը հայտարարել է, որ պատերազմը միայն կվատթարացնի իրավիճակը Սիրիայում ու կամրապնդի ԴԱԻՇ-ի դիրքերը: