Քննարկվում է Տուլայում ավտոբուսի վթարից տուժած հիվանդների տեղափոխման հարցը

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից 6-ի բուժումը դեռևս շարունակում է Ռուսաստանի Դաշնությունում: Բուժօգնության աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը նյարդավիրաբուժական, մյուսը վնասվածքաբանության բաժանմունքում է: Տուժածների Երևան տեղափոխելու մանրամասները և նպատակահարմարությունը քննարկելու նպատակով Երևանում ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ հրավիրվում են մասնագիտական կոնսիլիումներ:

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժվում է երկու հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Քննարկվում է հիվանդերից մեկի երկրորդ վիրահատության հարցը:

Հիշեցնենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Երևանում բուժվող բոլոր հիվանդներն արդեն դուրս են գրվել:

Տեսանյութեր

Լրահոս