Մազաթափություն. ինչպես լուծել խնդիրը 10 օրվա ընթացքում
Steptohealth.ru կայքը գրում է, որ չնայած խանութներում կարելի է գտնել մազաթափության դեմ պայքարող բազմաթիվ միջոցներ՝ պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել՝ մազերին ուժ և գեղեցկություն հաղորդելու համար:
Մթերքներ, որոնք պետք է ներառել սննդակարգում
Շատ կարևոր է ավելացնել այն մթերքների օգտագործումը, որոնք հարուստ են երկաթով, սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով և օմեգա-3 թթուներով: Սրանք օգտակար են և կանխարգելում են մազաթափությունը:
Ամենօրյա սննդակարգը պետք է ներառի
- 10 բաժին բանջարեղեն
- 2-4 բաժին միրգ
- 4-5 բաժին լոբազգիներ կամ կաթնամթերք կամ 2-3 բաժին միս
- սպիտակուց, որը պարունակում է ձուկը, ձուն, ավոկադոն, ընդեղենը, արևածաղիկը
Աշխատեք սննդակարգը բազմազան դարձնել, որպեսզի այն բաղկացած լինի տարբեր մթերքներից:
Խթանեք գլխի մաշկը
Սա մազերի վերականգնման և աճի բանալիներից ևս մեկն է:
- Օգտագործեք փափուկ սանր՝ գլխի մաշկը խթանելու համար, ամեն առավոտ և երեկո: Սանրով 50 շարժում արեք` մազերի արմատներից հասնելով մինչև վերջ:
- Գլխի մաշկը մերսեք մատների միջոցով: Դա լավացնում է արյան շրջանառությունը: Մերսման համար կարող եք օգտագործել նաև ձիթապտղի կամ կոկոսի յուղ:
Կտրեք մազերի ծայրերը
Եթե նկատել եք, որ մազերը դարձել են չոր, անկյանք, կորցրել են փայլը, ավելի լավ է կտրել ծայրերը: Մազերը կտրելու դեպքում դրանք ավելի լավ են հագենում թթվածնով, ինը նպաստում է դրանց առողջ աճին:
Մեդիտացիան կկանխարգելի մազաթափությունը
- Մեդիտացիան օգնում է հաղթահարել սթրեսը և դրանով իսկ կանխարգելել մազաթափությունը: Մազերն առողջ և ուժեղ կերևան:
Բնական կոկտեյլ
- Բնական յոգուրտի կեսը լցրեք բլենդերի մեջ, խառնեք 2 ճաշի գդալ հացահատիկի հետ: Կոկտեյլը պատրաստ է:
- Այն խմեք ամեն օր: Արդյունքում՝ մազերը կստանան իրենց անհրաժեշտ սպիտակուցներ, վիտամիններ ու հանքանյութեր:
Ինչից է պետք խուսափել
Լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խուսափել վնասակար մթերքների, ինչպես նաև՝ ագրեսիվ քիմիական միջոցների օտգագործումից: Խուսափեք երկար ժամանակ արևի տակ մնալուց, վարսահարդարիչից, ինչպես նաև՝ արդուկից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը