Թուրքիայում տղամարդը մահակով սպանել է 2 սիրիացի երեխայի
Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգում Հաբիփ Օրալին ձերբակալել են 2 սիրիացի երեխայի սպանության մեղադրանքով։
Թուրքական Evrensel կայքի փոխանցմամբ՝ Իսքենդերունի թաղամասերից մեկում մի երեխայի դիակ տեսած քաղաքացիները ահազանգել են ոստիկանություն։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխան մահացել է մահակից ստացած հարվածների հետեւանքով։
Ոստիկանությունը այս դեպքից շատ չանցած նոր ահազանգ է ստացել, որ սպանված երեխայի դիակ են կրկին հայտնաբերել։ Այս դեպքում եւս երեխային սպանել են մահակի հարվածներով։
Պարզվել է երեխաները սիրիացիներ են, ովքեր աշխատել են մետաղների գնման կետում, իսկ երեխաներին սպանողը եղել է նրանց հետ աշխատող Հաբիփ Օրալը։
Artsakhpress.am