Բաժիններ՝

Վիճաբանության ընթացքում փայտով և ձեռքերով հարվածներ հասցնողնեը հայտնաբերվել են

Նոյեմբերի 12-ին, ժամը 01.00-ին, 1998 թ. ծնված Գառնիկ Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ ոմն Հայկ և Հակոբ իր տանը վիճաբանել են իր հետ, որի ընթացքում փայտով և ձեռքերով հարվածել են իր գլխին` պատճառելով վնասվածքներ:

Գառնիկ Շ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների և Արտաշատի տարածքային ոստիկանության վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումներով, ինչպես և կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Հայկը 1991 թ. ծնված Հայկ Օ.-ն է, իսկ Հակոբը՝ 1984 թ. ծնված Հակոբ Խ.-ն, որոնք բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս