Տնական դիմակ՝ մազերի աճի համար
Շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու այլ արտաքին գործոնները մեծապես ազդում են մեր մազերի որակի վրա՝ առաջացնելով մազաթափություն: Դիմակը, որը կներկայացնենք, պատրաստված է բնական բաղադրիչներից: Այն խթանում է մազերի աճն ու բուժում վնասված մազերը: Բացի այդ, այս հրաշալի դիմակը կարգավորում է մազերի յուղոտությունն ու դրանք ավելի փափուկ է դարձնում:
Բաղադրություն
- 1 ձու (միայն դեղնուց)
- 1 բանան
- ½ բաժակ գարեջուր
- 1 ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցրեք հարիչի մեջ և հարեք: Ստացված խյուսը քսեք մազերին, փաթաթեք և պահեք 1-2 ժամ: Երբ ժամանակն անցնի, մազերը սովորականի պես լվացեք:
Այս դիմակը պետք է դնել շաբաթը մեկ անգամ:
Աս դիմակի բոլոր բաղադրիչներն օժտված են օգտակար հատկանիշներով, որոնք դրական են ազդում մազերի վրա:
Ձուն հարուստ է պրոտեիններով և ճարպերով: Այդ իսկ պատճառով ձվից պատրաստված տնական դիմակները կալցիումի և պրոտեինի աղբյուր են մազերի համար, որոնք փափկեցնում և փայլ են հաղորդում մազերին:
Բանանը, մյուս կողմից, պայքարում է վնասված մազերի դեմ:
Մեղրն ու գարեջուրն ամրացնում են մազերը՝ դրանց փայլ և արագ աճ հաղորդելով: Գարեջուրը պարունակում է B խմբի վիտամիններ և այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են՝ երկաթը, մագնեզիումը, ֆոսֆորն ու պղինձը, որոնք խթանում են մազերի աճը:
Մեղրն օգտակար է մազերի աճի համար, քանի որ այն մեծ քանակությամբ վիտամիններ E, K, C, B1, B2 և B6 է պարունակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը