«Ստեփանակերտի օդանավակայանը կարող է ընդունել այն բոլոր օդանավերը, որոնք հիմա գործում են Սիրիայում». Դմիտրի Աթբաշյան

«Բակո Սահակյանը, որ ասաց՝ Արցախը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործման հարցը, ինքն ուղղակի շատ լավ տեղեկացված է մեր օդանավակայանի հա՛մ վիճակից, հա՛մ հնարավորություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժականակ այս մասին ասաց ԼՂՀ քաղավիացիայի նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը:

Նա նշեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է շատ հանգիստ ընդունել 76 բեռնատար ինքնաթիռ. օդանավակայանի երկարությունը 2270 մետր է, լայնությունը՝ 45 մետր. «Ադրբեջանցիներից հետո՝ լայանությունը մնացել էր 37 մետր, մենք ավելացրեցինք ու ուժեղացրեցինք: Մենք սովետական ժամանակաշրջանում օրեկան 8-10 չվերթ էինք կատարում, բայց պատերազմի նախաշեմին և հետո թռիչքները հասան մինչև 20-25 թռիչք՝ օրեկան: Շատ լավ օդանավակայան է»:

Դ. Աթբաշյանի խոսքով՝ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է ընդունել այն բոլոր օդանավերը, որոնք հիմա գործում են Սիրիայում, «տեխնիկապես պատրաստ է»:

Տեսանյութեր

Լրահոս