Բաժիններ՝

Վերացրեք աչքերի սև շրջանակները

Վարունգի հյութը հրաշալի միջոց է, որն օգնում է պահպանել մաշկի թարմությունն ու գեղեցկությունը: Գիտականորեն ապացուցված է, որ վարունգն օգնում է վերացնել աչքերի սև շրջանակները: Այս թարմ բանջարեղենը կոսմետիկ միջոց է, որն օգտագործվում է տարբեր նպատակներով:

Շատ կանայք խոստովանում են, որ վարունգը լավագույն միջոցն է, որն օգնում է ազատվել աչքերի ուռածությունից և հոգնածությունից:

Վարունգը մաշկային խնդիրների լավագույն լուծումներից է: Մեր մաշկն ու վարունգը ունեն նույն հիդրատային մակարդակը, այդ իսկ պատճառով վարունգի միջոցով ավելի արագ են վերացվում մաշկային թերությունները: Վարունգն ունի հանգստացնող ազդեցություն, այն հարթեցնում և փափկեցնում է մաշկը:

Վարունգը մեծ քանակությամբ սննդարար տարրեր է պարունակում, այդ իսկ պատճառով այն դեմքի խնամքի միջոցների հիմնական բաղադրիչն է:

Կարդացեք նաև

Ձեզ ենք ներկայացնում մի պարզ միջոց, որը կօգնի ստանալ վարունգի բոլոր օգտակար հատկանիշները:

Կեղևազատեք և կտրատեք վարունգը: Քամեք հյութը, 2 կտոր բամբակը թրջեք թարմ հյութի մեջ և դրեք աչքերի սև շրջանակներին: Թողեք մնա այդպես 15 րոպե:

Կարող եք վարունգը համատեղել այլ բաղադրիչների հետ: Վարունգը բացացնում է աչքերի մուգ շրջանակները և վերացնում հոգնածությունը:

Ինչպես արդեն նշեցինք, կարող եք վարունգի կտորները կամ հյութի մեջ թրջած բամբակները դնել աչքերի ներքևի հատվածներին: Պահել 15 րոպե, ապա լվանալ: Մասնագետները պնդում են, որ պարտադիր պետք է աղբյուրի ջուր օգտագործել:

Հավասար քանակությամբ վարունգի հյութն ու կտրատած կարտոֆիլի խառնուրդը կօգնի վերացնել «աչքերի պարկերը»:

Հավասար քանակությամբ խառնեք կիտրոնի և վարունգի հյութերը: Խառնուրդը հրաշալի կերպով վերացնում է սև շրջանակները: Պարզապես հյութը քսեք աչքերի սև շրջանակներին, թողեք 15 րոպե, ապա լվացեք ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս