Ջոն Քերին կոչ է արել Ադրբեջանին ազատել առողջական խնդիրներ ունեցող բանտարկյալներին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանցի քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին երեկ բանտից ազատելու հետ, հայտնում է Turan-ը:
«ԱՄՆ-ը դրական քայլ է դիտարկում հայտնի պատմաբան ու խաղաղարար Արիֆ Յունուսին մարդասիրական նկատառումներով բանտի փոխարեն տնային կալանք սահմանելու մասին Բաքվի Վերաքննիչ դատտարանի որոշումը:
Հուսով ենք՝ Ադրբեջանի կառավարությունը նման կերպ կվարվի նաև այլ բանտարկյալների նկատմամբ, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն»,- ասված է Ջոն Քերիի հայտարարության մեջ: