Բաժիններ՝

«Մեր տանը եզդի ազատամարտիկների ձեռքով այրվեց, ընկավ իսլամիստների «սև դրոշը»»

Այսօր Շանգալի պաշտպանության ուժերը եզդիական մյուս ջոկատների, քրդական ուժերի, ամերիկյան օդուժի օգնությամբ ազատագրեցին Իրաքի Եզդիաբնակ Շանգալ նահանգի կենտրոնը Շանգալ «Սինջար» քաղաքը, որի համար շնորհավորում եմ ամբողջ աշխարհի եզդիներին, Հայաստան աշխարհին, բոլոր նրանց ում համար թանկ է եղել եզդիների ճակատագիրը: Մեր բնօրրանում, մեր տանը եզդի ազատամարտիկների ձեռքով այրվեց, ընկավ իսլամիստների «սև դրոշը»: Եզդին փրկեց իր տունը, իր բնօրրանը, իր աշխարհը, որտեղ ապրել և արարել է 6000 տարուց ավելի Շանգալում նորից ծածանվեց եզդիների ազատագրման դրոշը:

Ազատագրված Շանգալի գինը սարսափելի էր…
Բայց հաղթեց կյանքը, հաղթեց բարին, հաղթեց քաղաքակիրթ աշխարհը, եզդին ապացուցեց, որ ինքն է իր կյանքի և ապահովության երաշխավորը: Ես երջանիկ չեմ, բայց հպարտ եմ, որ այս դաժան փորձությունից դուրս եկանք, աշխարհը տեսավ և ճանաչեց եզդիներին:

Շնորհավորում եմ բոլորին փառք Աստծո հաղթեց մեր համբերությունը: Մենք այսօր քան երբևէ միասնական ենք և հավատացեք կոչված ենք ապրելու և արարելու համար:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս