Երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը կրկին սպասվում է քամու ուժգնացում. shamshyan.com
Նոյեմբերի 12-ին հանրապետության տարածքով անցնող մթնոլորտային ճակատի ազդեցությամբ պայմանավորված՝ շրջանների զգալի մասում դիտվել է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, իսկ առավելագույն արագությունը գրանցվել է Վանաձոր քաղաքում՝ մինչև 40մ/վրկ:
Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ներկա պահին քամիների ուժը զգալիորեն թուլացել է, սակայն այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը հաջոր ճակատի ներխուժմամբ կրկին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում՝ 25-30մ/վրկ և տեղումներ:
Նոյեմբերի 14-ի առավոտյան ժամերից մթնոլորտային ճակատը կհեռանա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով անտիցիկլոնին, կդիտվի տեղումների դադար, եղանակի պարզեցում, կդադարեն նաև քամիները:
Մանրամասներն՝ այստեղ