Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Հրազդանում տեղի ունեցած պայթյունի մասին

Նոյեմբերի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ավագ Հ.-ն և հայտնել, որ առաջին հարկի հարևանի գազի բալոնը պայթել է:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.15-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնի պայթունից առաջացել է հրդեհ, ինչի հետևանքով բնակարանատեր 1947 թ. ծնված Էլզա Մ.-ն և 1994 թ. ծնված Սարմեն Հ.-ն 1-ին 3-րդ աստիճանի և շնչուղիների այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս