Տեղումներ, քամու ուժգնացում. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 14-ի գիշերը, 18-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-5 մ/վրկ, 14-ին գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 25-30 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 16-17-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում`
Նոյեմբերի 14-ի գիշերը, 18-ին հնարավոր է անձրև, քամու ուժգնացում‵ 18-23 մ/վրկ, 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 18.90C (1980 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -7.50C (1988 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 4.90C