Արմեն Աշոտյանը կընդունի «Ինչ, որտեղ, երբ» մրցաշարի կազմակերպման հերթափոխը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 13-14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ներկա կգտնվի «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի 13-րդ առաջնությանը, որին կմասնակցի 25 երկրի շուրջ 60 թիմ, այդ թվում` 2015 թվականի Հայաստանի առաջնության մրցանակակիր երեք թիմերը: Հաջորդ տարի «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, լինելով 2016 թվականի աշխարհի առաջնության Կազմկոմիտեի համանախագահը, Թբիլիսիում պաշտոնապես կընդունի մրցաշարի կազմակերպման հերթափոխը: