Վնասվածքներ վիճաբանության ժամանակ
Նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1994 թ. ծնված Սերգեյ Ռ.-ն, իսկ ձախ ձեռքի 1-ի մատի կտրած վերքով՝ 1990 թ. ծնված Լևոն Շ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Սերգեյ Ռ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Լևոն Շ.-ն հայտարարել է, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 46 շենքի բակում 1974 թ. ծնված Վահագ Ս.-ն դանակով հարվածել է իրենց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Վահագ Ս.-ն կտրող-ծակող առարկայով հարվածել է Սերգեյ Ռ.-ին և Լևոն Շ.-ին:
Վահագ Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն: