Մանրամասներ ՌԴ-ում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից. news.am
ՌԴ-ում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած Կարապետ Ամբարդանյանի եւ Վարդիթեր Պալյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Կայքի տեղեկություններով, մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ հարվածել մյուս մեքենային: Դեռեւս պարզ չէ, թե որ մեքենան է խախտել երթեւեկության կանոնները: Նշենք, որ տուժածներ կան միայն հայկական մեքենայում:
Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 10-ին Սարատով-Երշով ավտոճանապարհին՝ Ստեպնոյե բնակավայրի մոտակայքում «ՎԱԶ-21010» եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաները բախվել են, ինչի հետեւանքով 50-ամյա Ֆրիդա Սուրենի Ստեփանյանը մահացել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: