Պատրիկ Վիյեյրան՝ «Նյու Յուրք Սիթիի» մարզիչ
                                    «Նյու Յուրք Սիթիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հայտնի ֆուտբոլիստ Պատրիկ Վիյեյրան:
Վիյեյրան իր պարտականություններին անցնելու է հունվարի 1-ից: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2018 թվականը:
Վիյեյրան մարզչական գործունեությամբ զբաղվել է նաև «Մանչեսթեր Սիթիում»: Նա զբաղվել է երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստմամբ:
Պատրիկ Վիյեյրան հենց անգլիական ակումբից է տեղափոխվել ԱՄՆ: «Մանչեսթեր Սիթին» և «Նյու Յորք Սիթին» պատկանում են նույն կազմակերպությանը:
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    