Սա ավելի հետադիմական, հետամնաց երկրներին է հատուկ. Հովհաննես Սահակյանը՝ մատերը թանաքոտելու մասին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ իրականացնելու մասին հարցը: Օրինագծերի համահեղինակ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ առաջարկը՝ առանձին հաշվառել նույնականացման քարտով մասնակիցներին, ընդունվել է: ՀԱԿ առաջարկությունը՝ մատերի թանաքոտումը, ըստ Հ.Սահակյանի, չի ընդունվել, քանի որ ԿԸՀ-ն կարգերը պետք է հաստատի, գնումների գործընթաց պետք է իրականացվի:

«Սա ավելի հետադիմական, հետամնաց երկրներին է հատուկ: Եվրոպական որևէ առաջադիմական երկիր այս տարբերակից չի օգտվում: Աֆղանստանում և նմանատիպ երկրներում է, որ 70% անգրագիտություն է և մարդիկ չկարողանալով իրենց անուն ազգանունը կարդալ, այս տարբերակն են ընտրում»,- ասաց Հ.Սահակյանը:

Նա նշեց, որ հանրաքվեի ժամանակ կունենանք հստակ թիվ, թե քանի քաղաքացի է ներկայացել նույնականացման քարտերով և իր իրավունքը իրացրել, իսկ քաղաքական ուժերին սա հնարավորություն կտա առ անուն ազգանուն ճշտել, թե նման անուն ազգանունով այլ ցուցակում կա՞ և արդյոք քվեարկե՞լ է անձնագրով:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը դժգոհեց, որ նույնականացման քարտերի մեջ նշում անելու համար չունեն սարքեր, ստացվում է, որ քվեարկության մի մեխանիզմից անցում է կատարվում մի այլ մեխանիզմի, որը լեգիտիմության խնդիր է ստեղծում:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ նույն քարտերով քվեարկող քաղաքացիների նկատմամբ նույն վերահսկողությունը չի լինի, ինչ անձնագրով քվեարկող քաղաքացիների հանդեպ: Լ.Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի կարելի հանրաքվեն հետաձգել և նախապատրաստվել. «Համեմատե՞լ եք ՀՀ ՀՆԱ-ն կամ ազատությունների ինդեքսի ցուցանիշները աֆրիկյան երկրների հետ: Այնտեղ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ ցուցանիշներով վաղուց անցել են Հայաստանին: Այնտեղ առնվազն կան երկրներ, որտեղ իշխանությունը փոխվում է ընտրությունների միջոցով: Հիմա Դուք գտնում եք, որ ՀՀ-ն գտնվում է առաջատար ու առաջադեմ երկրների շարքո՞ւմ»:

Հ.Սահակյանը հայտարարեց, թե, իհարկե, ՀՀ-ն առաջադիմական, ժողովրդավարական և այլ չափանիշներով բավականին առաջաընթաց ապահովել է, մասնավորապես, ընտրությունները կազմակերպվում են բավականին գրագետ, ընտրական ցուցակները, որ ընտրակեղծիքների առիթ կարող են հանդիսանալ, կազմվում են պետական մարմնի կողմից, որը պատասխանատու է դրանում անճշտությունների համար, բայց այն վայրագ իրողությունը, որ ժառանգել են, փորձում են կարգավորել, և միջազգային դիտորդները առաջընթաց են արձանագրում: Հ.Սահակյանի խոսքով՝ իհարկե կան արջի ծառայություն մատուցողներ, բայց նրանց շարքերը նոսրանում են և Լ.Զուրաբյանի պնդումները տեղին չեն:

Թե ինչո՞ւ չի հետաձգվում հանրաքվեի օրը, Հ.Սահակյանի կարծիքով, հռետորական հարց է: Նա նշեց, որ թանաք ձեռք բերելու համար գնումների գործընթաց կարող են իրականացնել 2017թ. ընտրությունների համար:

Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ իր հարցը հռետորական չէ՝ ի՞նչն է խանգարում հտաձգել հանրաքվեն, քանի որ այս պայմաններում անցկացված հանրաքվեն լեգիտիմությունը խարխլող հիմքեր է ստեղծում:

«Ձեզ ստիպված եմ բացատրելու, թե հանրաքվեի նշանակողն ով է, հանրաքվեի օր նշանակողն ով է»,- հակադարձեց Հ.Սահակյանը՝ խորհուրդ տալով լայն բացել աչքերն ու տեսնել, որ իրավիճակն այնքան էլ վատ չէ, ինչպես ներկայացվում է:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։