Բաժիններ՝

ՅՈՒՆԵՍԿՕ-ում քվեարկել են Կոսովոյի անդամակցության դեմ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը երկուշաբթի Փարիզում քվեարկել է կազմակերպությունում Կոսովոյի անդամակցության դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կոսովոյին չի բավականացրել ընդամենը 3 երկրի աջակցություն, որպեսզի դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ: Կոսովոյի օգտին տրվել է 92 ձայն անհրաժեշտ 95-ի փոխարեն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Կոսովոյի անդամակցության դեմ է քվեարկել 50 երկիր:

Կոսովոն միակողմանի կերպով անկախություն է հռչակել 2008թ. փետրվարին: Կոսովոյի ինքնիշխանությունը ճանաչվել է ավելի քան 110 երկրի կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների մեծ մասի:

Ռուսաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը: Բելգրադը շարունակում է դեմ հանդես գալ Կոսովոյի անկախության:

Հոկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 58 անդամների մեծ մասը քվեարկել էր այն բանի օգտին, որ Կոսովոյին խորհուրդ տան ներկայանալ որպես կազմակերպության լիիրավ անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս