Բաժիններ՝

Էրդողանը պատրաստվում է բնակություն հաստատել սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի պալատում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է վերակառուցել օսմանյան սուլթանների հայտնի Աստղային պալատն ու այն օգտագործել որպես նստավայր, հայտնում է Habertürk Daily-ն:

«Շինությունների լայնամասշտաբ վերակառուցումից հետո ողջ պալատը կվերածվի նախագահական ադմինիստրացիայի: Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի տիրապետությունից 100 տարի անց այն կներկայանա հանրությանը որպես Ստամբուլի նախագահական նստավայր»,- հայտնել է թերթի սյունակագիր Մուրադ Բարդակչին:

Յըլդըզ-սարայը կամ Աստղային պալատը կառուցվել է Ստամբուլում 1880 թվականին սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի համար ու կառավարական ադմինիստրացիայի կենտրոն էր գրեթե 40 տարի:

Օսմանյան կայսրության վերջին սուլթանը՝ Մեհմեդ 6-րդը, նույնպես ապրել է այդ պալատում իր գահակալության վերջին տարիներին:

Այս նստավայրը կդառնա Էրդողանի թվով 5-րդ նստավայրը: Նա արդեն երկու առանձնատուն ու երկու պալատ ունի երկրի տարածքում, այդ թվում՝ հայտնի Դոլմաբահչեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս