Բաժիններ՝

«Ես չեմ կարող լինել կառուցապատողի ադվակատի դերում». Նարեկ Սարգսյանը՝ Երիտասարդական պալատի ճակատագրի մասին

Երիտասարդական պալատի ճակատագրի մասով որևիցե նորություն չկա, բայց ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը շուտով Ազգային ժողով է ներեկայացնելու օրենք՝ Երևանի կենտրոնի մասին և այդ օրենքում խիստ պատժամիջոցներ են նախատեսված այդ կարգի շինությունների վերաբերյալ: Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ըստ որի՝ դա միակ ճանապարհն է նման խնդիրների լուծման համար:

«Մենք նախատեսել ենք, որ եթե երկու տարի անընդմեջ շինարարությունը չի իրկանացվում, ուրեմն՝ խոշոր տույժ է սահմանվում»,- նշեց նախարարը:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Երիտասարդական պալատը նման ճակատագրի է արժանանում նրա համար, որ այնտեղ ավազի հանք է, և ձեռնտու է որոշ օլիգարխներին ավազից մեծ օգուտ ստանալ, նախարարն այսպես արձագանքեց. «Ես չեմ կարող լինել կառուցապատողի ադվակատի դերում, և հակառակը՝ այդ հարցում ամբողջապես կիսում եմ հարացադրումները և՛ նրա նկատմամբ, և՛ նաև մեր նկատմամբ, որովհետև մեզ իրապես չի հաջողվել այդ խնդիրը լուծել: Ինչ-որ մի տեղ բավարարվածություն ունեմ, զուտ այն պատճառով, որ չէի ուզենա, որ այն ճապոնական նախագիծը, որը մրցույթում հաղթել էր, կառուցվեր: Այդ մասով, ես անձնապես բավարարված եմ: Այդ նախագիծը չի բավարարում ոչ միայն ինձ, այլև իմ բազմաթիվ գործընկերներին, որովհետև դա մի անահասկանալի խոշոր կառույց էր՝ բնակելիին մոտ, բոլորովին օտար լեզվով արված՝ և՛ իր կոմպոզիցիայով, և՛ ճարտարապետական լուծումներով: Դա իմ անձնական մոտեցումն է»:

Նա նաև տեղեկացրեց, որ «Հին Երևանի» կառուցապատման փաստաթղթային մասն այս պահին ավարտված է. «Առաջիկայում կսկսվեն ոչ հուշարձան շենքերի քանդման աշխատանքները, մեր նախատեսածով՝ այդ աշխատանքներն անպայման կսկսեն այս տարի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս