Սևանում առեղծվածային բնակավայր են հայտնաբերել. ջրասուզորդ լրագրողի հետազոտությունները. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Արդեն երկու ամիս է՝ ջրասուզորդների հետազոտական խումբը, որի կազմում են Արտակ Էլմասակյանը, Ռաֆայել Մկրտչյանը, հանրային հեռուստառադիոընկերության լրագրող Աննա Մարտիկյանն ու կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանը ակնադիտական հետազոտություններ են անցկացնում Սևանա լճի հատակում: Aravot.am-ի հետ զրույցում Աննա Մարտիկյանն ասաց, որ Սևանը «էքստրեմալ դայվինգի»՝ ստորջրյա զբոսաշրջության առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այն աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակայից հետո: Սևանն աչքի է ընկնում թթվածնի սակավությամբ: Ըստ մեր զրուցակցի, այն գրավում է աշխարհի տարբեր երկրների էքստրեմալ դայվինգի սիրահարներին, սակայն նրանցից շատերը մեծ դժվարությամբ են դիմանում թթվածնի սակավությանը, նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել: Վերջին տարիներին ուկրաինացի մի պրոֆեսիոնալ «դայվեր»՝ ջրասուզորդ է մահացել:

Q2

J4

Աննա Մարտիկյանը մեր զրույցում պատմեց, որ ջրասուզորդ Ռաֆայել Մկրտչյանի գլխավորությամբ իրենց կատարած ակնադիտական հետազոտությունների ընթացքում նախ փորձել են գտնել Սևանում երբևէ խորտակված ամենախոշոր նավը, սակայն Սևանի տակ պարբերաբար ի հայտ եկող ջրի ուժեղ հոսքերը թույլ չեն տվել հասնել նավին ու տարել են անհայտ ուղղությամբ:

«Դուրս եկանք մի հետաքրքիր վայր, որը հնագույն բնակատեղի էր հիշեցնում. քարից կերտված տարաներ կային, որոնցում հնարավոր է հատիկավոր բույսեր են մանրել, ալյուր են աղացել կամ ձեթ են քամել հնագույն շրջանում: Հանդիպեցինք սարկոֆագ հիշեցնող քարից կերտվածքի: Շատ էին ժայռափոր քանդակներ հիշեցնող կերտվածքները, սալե պատեր հիշեցնող քարեր կային, որոնք ամենայն հավանականությամբ՝ եղել են պատեր, ժամանակին շրջվել են: Տեսանք նաև երկարությամբ ձգվող սալահատակներ ու կանոնավոր կտրվածքով սեպաձև ժայռափորվածքներ: Չգիտենք այս ամենը մարդու ձեռքի գո՞րծ է, թե՞ մարդն ու բնությունը միասին են կերտել, այս ամեն ինչը ուսումնասիրման փուլում է և դեռ նեղ մասնագիտական հետազոտության կարիք ունեն: Հնագույն բնակավայր հիշեցնող տարածքը գտնվում է Արդանիշի հրվանդանի մոտ, Շորժայի հատվածում՝ 4-10 մետր խորության վրա: Ի դեպ, նշենք, որ Սևանի հատակին կողմնացույցը ճիշտ չի աշխատում միգուցե մագնիսական անոմալիաների պատճառով: Մեր հիմնական ուղեցույցը ջրասուզակների փորձառությունն էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս