Հարավային Սուդանի ավիավթարից հետո Տաջիկստանը կասեցրել է Asia Airways-ի թռիչքները
Տաջիկստանի տրանսպորտի նախարարությունը կասեցրել է տաջիկական մասնավոր Asia Airways ավիաընկերության թռիչքները Հարավային Սուդանում բեռնատար «ԱՆ-12» ինքնաթիռի աղետից հետո, լրագրողներին տեղեկացրել է Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղավիացիայի վարչության պետ Յուսուֆ Ռահմոնովը։
«Տաջիկստանի տրանսպորտի ոլորտում վերահսկողության ու կարգավորման պետական ծառայությունը կասեցրել է տվյալ ավիաընկերության թռիչքները Հարավային Սուդանում «ԱՆ-12»-ի կործանումից հետո»,- հայտնել է նա:
«Կործանված ինքնաթիռը պատկանել է հայկական Ala International LTD ընկերությանը, սակայն ավելի վաղ այն հաշվառված է եղել տաջիկական մասնավոր Asia Airways ավիաընկերությունում, որը հիմնականում զբաղվել է բեռնափոխադրումներով ու ներկայում չի գործում»,- հայտնել է Յուսուֆ Ռահմոնովը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե կործանված ինքնաթիռը պատկանել է տաջիկական մասնավոր ավիաընկերության: