Սիրիայի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպի կարևորագույն՝ ռազմավարական մայրուղին
Սիրիական բանակն ամբողջությամբ վերահսկում է ավտոմայրուղին, որը Հոմս նահանգից գնում է դեպի Հալեպ, RIA Novosti-ին հայտնել են սիրիական բանակի իր աղբյուրները:
«Բանակն իր վերահսկողության ներքո է վերցրել Հալեպ-Ասիրյա-Խանասեր-Սալյամիա մայրուղին ԴԱԻՇ-ի զինյալների դեմ թեժ մարտերից հետո: Ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ: Սակրավորները ձեռնամուխ են եղել պայթուցիկ սարքերի ականազերծմանը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ զինվորականները խոստանում են բացել ճանապարհն արդեն վաղը առավոտյան:
Կառավարական Սալյամիա-Հալեպ ճանապարհը Հալեպը կապում է երկրի մյուս նահանգների հետ Համայի միջոցով:
Այն Հալեպում բանակի մատակարարման հիմնական ճանապարհն է: Ահաբեկիչները այն իրենց վերահսկողության տակ էին վերցրել 10 օր: