Ո՞րն է գիտակցված և չգիտակցված մեղքերի տարբերությունը
– Ո՞րն է գիտակցված և չգիտակցված մեղքերի տարբերությունը։
– Գիտակցված մեղքն այն է, երբ մարդը հստակ գիտի, որ այսինչ արարքը կամ խոսքը մեղսալի են և այդ ամենը գիտակցելով՝ կատարում է: Իսկ անգիտակից մեղքը մարդն առանց գիտակցելու է գործում, այսինքն՝ մեղք չհամարելով։ Չկա մարդ, որ ապրում է և չի մեղանչում, Աստված է ասում՝ որքան ապրում ենք այս աշխարհի վրա՝ այնքան էլ մեղանչում ենք:
Օրհնությամբ՝ Տ. Զոհրապ աբեղա Կոստանյան
qahana.am