Բաժիններ՝

Ասադը պատմել է, թե ինչից է տառապում Սիրիայի ժողովուրդը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոսքով՝ քաղաքացիները տառապում են ահաբեկչությունից, բլոկադայից ու ավերված ենթակառուցվածքներից, հայտնում է LifeNews-ը:

«Սիրիայի ժողովուրդը տառապում է ահաբեկչական խմբավորումների պատճառով, որոնք կռվում են տարածաշրջանում, ավերված ենթակառուցվածքների պատճառով, ինչպես նաև բլոկադայից, որի մեջ գտնվում է Սիրիան»,- պատմել է Ասադը:
Ասադը հայտարարել է, որ բազմաթիվ երկրներ, որոնց թվում նաև Ֆրանսիան, մինչ օրս աջակցում են ահաբեկիչներին ու նրանց քաղաքական ապաստան են տրամադրում:

«Ահաբեկչությանն ու ծայրահեղական գաղափարախոսությանը կարելի է վերաբերել որպես համաշխարհային միտում ու չի կարելի վերցնել որոշակի շրջանակի մեջ, որպեսզի չտարածվեն»,- հավելել է Ասադը:

Նշենք, որ Ասադը Դամասկոսում հանդիպում է անցկացնում ֆրանսիական պատվիրակության հետ, որը գլխավորում է ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցությունից պատգամավոր Ժան-Ֆրեդերիկ Պուասոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս