«Կարկատաններով աշխատելն ամենավատ բանն է». Աղվան Վարդանյան

«Իրավիճակային լուծումները, կարկատաններով աշխատելն ամենավատ բանն է: Մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող միասնական փաստաթուղթ»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի և «Նույնականացման քարտերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա հիշեցրեց ժողովրդական խոսքը՝ ունքը շինելու տեղ աչքը չպետք է հանել, և նշեց, որ ՀՅԴ-ն առաջարկում է նույնականացման քարտերի հետ տեղեկանք տալ, որի վրա կլինի քարտի համարը, այն կկնքվի ու կմնա տեղամասում:

Մատը թանաքոտելու վերաբերյալ առաջարկի մասին Ա.Վարդանյանը նկատեց, որ Լևոն Զուրաբյանը խելամիտ է գտնվել ու հայտարարեց, որ ՀՅԴ-ն արդար քվեարկություն ապահովող ցանկացած մեխանիզմի կողմնակից է:

Տեսանյութեր

Լրահոս