«Նույնականացման քարտով քվեարկողները պետք է ինչ-որ ձևով առանձնանան». Կարեն Բեքարյան

«Մեր հասարակության մեջ ահագին մարդ տեղյակ չի, որ ինքը բիոմետրիկ անձնագրերով քվեարկելու իրավունք չունի: Պետք է այս խնդիրը տեղ հասցնել մեր հանրությանը: Շատերը կվերցնեն բիոմետրիկը ու կգնան քվեարկության»,- այսօր ԱԺ նիստում ՀՀ Ընտրական օրենսգրքի և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Ըստ նրա՝ ինչ-որ ձևով պետք է լուծել նաև այն խնդիրը, որ նույնականացման քարտով քվեարկողներն առանձնանան, գուցե մատյաններում գույնով տարբեր լինեն, կամ առանձին ցուցակ լինի, ամեն դեպքում նույնականացման քարտ ունեցողների անունները պետք է լինեն ընտրատեղամասերի անդամների ձեռքին: Կ.Բեքարյանը կարևորեց նաև քաղհասարակության ներգրավվածությունը գործընթացներին:

Օրինագծերի համահեղինակ Հովհաննես Սահակյանը նշեց, որ լայն մասշտաբով քննակում կկազմակերպվի, եթե տեխնիկապես հնարավոր լինի՝ որևէ խնդիր չկա: Ըստ նրա՝ 2016 թ. պետք է նոր ԸՕ ունենանք, որի շրջանակնրում շատ ավելի լուրջ մեխանիզմներ կսահմանվեն ID քարտերի հետ կապված: Կենսաչափական անձնագրերով քվեարկության անհնարինության քարոզչության վերաբերյալ Հ. Սահակյանը նշեց, որ քաղաքացիներին կտեղեկացնեն իրենց իրավունքների մասին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկեց բոլոր քաղաքական ուժերին բաժանել գրանցամատյանների ցանկերը, որպեսզի կատրողանան 1780 տեղամասերում համեմատեն՝ կա՞ն արդյոք անունները, թե՞ ոչ, կրկնվո՞ւմ են անունները, թե՞ ոչ, որովհետև վերահսկելու ոչ մի մեխանիզմ չկա:

Հ.Սահակյանը պատասխանեց, որ գրանցամատյանները կարող են այսօր էլ ունենալ՝ ներբեռնման եղանակով: Նա հորդորեց լավ վերահսկել, առաջնորդվել ընտրությունների կանոններով ու խախտումների դեպքում արձանագրել, ոչ թե սպասել ընտրությունների ավարտին ու հետո աղմուկ բարձրացնել:

Տեսանյութեր

Լրահոս