Ուկրաինուհին դարձել է «Միսս արքայադուստր-2015» մրցույթի հաղթող
Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացող միջազգային «Միսս արքայադուստր-2015» (Princess of the globe-2015) մրցութի հաղթող է ճանաչվել Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքից 22-ամյա Յանա Ռավլիկովսկայան, գրում է Viva-ն:
Աղջիկը նախկինում մասնակցել է «Միսս Ուկրաինա-2014» մրցույթին՝ արժանանալով «Միսս INTERNATIONAL 2014» կոչմանը: Այդ տիտղոսը նրան թույլ էր տվել ուղևորվել Տոկիո՝ մասնակցելու միջազգային մրցույթի, որտեղ նրան նկատել ու հրավիրել էր Princess of the globe-ին մասնակցել մրցույթի նախագահ Աշոտ Խաչատրյանը:
Մրցույթին մասնակցել են աղջիկներ 20 երկրներից:
Յանայի խոսքով՝ բացի լողազգեստներով ու երեկոյան զգեստներով ցուցադրությունից, Princess of the globe-ի մասնակիցները ներկայացրել են նաև իրենց երկրների ազգային կոստյումները:
Աղջկան, բացի Միսս արքայադուստր-2015» տիտղոսից, շնորհվել է նաև TV Star ու Miss Charm տիտղոսները: